Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Օսկանյանը գնում է, բայց չեն թողնում

Օսկանյանը գնում է, բայց չեն թողնում
05.03.2015 | 12:15

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը դիմել է ԲՀԿ-ից դուրս գալու համար: «Վարդան Օսկանյանը դիմում է ներկայացրել ԲՀԿ շարքերը լքելու մասին, բայց տեղեկությունը, որ դիմում է ներկայացված նաև Ազգային ժողովի նախագահին մանդատը վայր դնելու մասին, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Առաջիկայում կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի մեր շատ հարգարժան գործընկեր Վարդան Օսկանյանի դիմումը կուսակցության շարքերը լքելու մասին, և ես գրեթե վստահ եմ, որ կուսակցությունը չի բավարարի մեր հարգելի ընկերոջ դիմումը կուսակցության շարքերը լքելու վերաբերյալ: Մեր ցանկությունն է, որ պարոն Օսկանյանը չլքի կուսակցության շարքերը»՝ ասել է Նաիրա Զոհրաբյանը, որ արդեն սկսել է խոսել համարյա ինչպես Գագիկ Ծառուկյանը:

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ